Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ Է

20.01.2012

Այսօր առավոտյան Մարտունի քաղաքում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներով Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչներ, 1964 թվականին ծնված Վանիկ Խաչատրյանը, նրա կին, 1967 թվականին ծնված Սոնա Խաչատրյանը, եւ երեխաները` 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանը եւ 1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանը:
Ինչպես  տեղեկացրեց ՙՄարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանը` այս պահի դրությամբ կայուն ծանր վիճակում են գտնվում Նուշիկ եւ Սոնա Խաչատրյանները, միջին ծանրության վիճակում` Նարեկ եւ Վանիկ Խաչատրյանները: Ընտանիքի չորս անդամներն էլ հիվանդանոց են տեղափոխվել 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածներով: Վանիկ Խաչատրյանի մոտ առկա է նաեւ ոտքի կոտրվածք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:09