Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ 98.3 ՏՈԿՈՍ

19.01.2012

 

Նախորդ տարվա  12 ամիսների  կտրվածքով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 98.3 տոկոս է, կամ պլանային 1 միլիարդ 53 միլիոն 235 հազար 800-ի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 35 միլիոն 475 հազար դրամ: Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.7 տոկոսով:  Ըստ տարածաշրջանների մարզում սեփական եկամուտների հավաքագրման  պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 104.2, Գավառի տարածաշրջան` 95.8, ճամբարակի տարածաշրջան` 90.8, Մարտունու տարածաշրջան` 99.6, Սեւանի տարածաշրջան` 95.4 տոկոս:  2011 թվականի բյուջեի կատարումը սեփական եկամուտների հավաքագրման մասով նախորդ տարիների ցուցանիշների համեմատ բավարար է, իսկ առանձին համայնքներում` անբավարար:  Աշխատավարձի մասով պարտքեր կուտակած առանձին համայնքները կարող են ամբողջովին մարել պարտքերը, իսկ ավելի խոշոր պարտքեր ունեցողները` դրանք կհասցնեն նվազագույնի: 2011թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են 2012 թվականի համայնքային բյուջեների  նախագծերի կազմման աշխատանքները, իսկ վերջնական արդյունքները պատրաստ կլինեն միայն առաջիկա ամսվա վերջին:  Տեղական բյուջեների հավաքագրման գործընթացը գտնվում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եւ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուշադրության կենտրոնում: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 15:29:57