Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ

30.12.2011

 Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը այցելեց սահմանամերձ Վահան գյուղ: Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, մարզպետի տեղեկալ Գագիկ ՍտեփանյանըՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը և պաշտոնական այլ անձինք: Մարզպետը և իրեն ուղեկցող պաշտոնյաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին 1992 -94թթ ռազմական գործողությունների ժամանակ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված 16 վահանցիների շիրիմներին, որոնք հանգչում են  Վահան գյուղի պանթեոնում: Այնուհետև մարզպետ Նվեր Պողոսյանը այցելեց Վահան գյուղի պաշտպանական դիրքեր: Այնտեղ մարզպետին և նրան ուղեկցող պշտոնատար անձանց դիմավորեցին մարտական հերթափոխում գտնվող վաշտի հրամանատար Սամվել Մանուկյանը, հերթափոխի ավագ Սարգիս Գուլյանը, շարքայիններ Սերգեյ Աղաջանյանը, Վարդան Վարդանյանը, Գագիկ Ալոյանը, Արմեն Մարտիրոսյանը  և Կարեն Եղիազարյանը: Նվեր Պողոսյանը շրջեց պաշտպանական դիրքերում զրուցեց հենակետի մարտիկների հետ և քաջալերեց բոլորին ` տեղում շնորհավորելով նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ապա մարզպետը հերթափոխի մարտիկներին հանձնեց սննդամթերք: Հայոց բանակի սահմանապահ մարտիկները հավաստիացրին, որ իրենց համար որևէ տոնական օր նշանակություն չունի, և հայրենի հողը պաշտպանելու համար իրենք միշտ կանգնելու են  մարտական դիրքերումԳումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Տոնոյան էլ հավելեց, որ 2012թ   հունվարի 1-ի առաջին ակնթարթները հերթափոխի մարտիկները կդիմավորեն տոնական համեստ սեղանի շուրջ, կշնորհավորեն միմյանց  և կանցնեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31