Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
27.12.2011
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրներով դիմած քաղաքացիները 10-ն էին: Վառելիքի ձեռքբերման, սոցիալական անմխիթար վիճակում գտնվելու համար 4 դիմումատուի տրամադրվեց դրամական օգնություն: 1 քաղաքացի ստացավ Գավառի հիվանդանոցում անվճար հետազոտվելու հնարավորություն, 4 քաղաքացու դիմում վերցվեց հաշվառման ուսումնասիրելու և գրավոր պատասխանելու նպատակով և 1 դիմում, որը վերաբերում էր ուսման վարձի փոխհատուցմանը՝մերժվեց, ֆինանսական նմանատիպ հնարավորության բացակայության պատճառով: