Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ

27.12.2011

 

Գավառի մանկատան սաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գեղարքունիքի փոխմարզպետներ Արտուշ Ղուկասյանը և Գագիկ Ստեփանյանը դեկտեմբերի 26-ին այցելեցին մանկատուն: Մանկատան սաները նախատոնական եռուզեռի մեջ էին: Այդ օրը նախատեսված էր նաև նրանց ամանորյա ցերեկույթը: Զարդարված դահլիճում մանկատան տարբեր տարիքային խմբերի սաները հյուրերի առջև հանդես եկան    իրենց տոնական աշխույժ ու հաճելի կատարումներով: Փոքրիկները չմոռացան նաև իրենց ամանորյա ցանկությունները փոխանցել ձմեռ պապին: Տոնական հանդեսի ավարտին Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց  մանկատան բոլոր 63 սաներին գալիք  տարվա առթիվ: Նվեր Պողոսյանը  բարեմաղթանքի խոսքեր ասաց  նրանց, միաժամանակ դրվատանքի խոսքեր հղելով   մանկատան  տնօրինությանը  և ողջ աշխատակազմին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած  հոգատար և մարդասիրական վերաբերմունքի համար:  Մարզի ղեկավարը ամանորի առթիվ  մանկատան սաների ցանկությամբ մանկատուն  ուղարկեց  մրգերով լի զամբյուղներ:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28