Տպել
Նորություններ
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
27.12.2011

Գավառի մանկատան սաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գեղարքունիքի փոխմարզպետներ Արտուշ Ղուկասյանը և Գագիկ Ստեփանյանը դեկտեմբերի 26-ին այցելեցին մանկատուն: Մանկատան սաները նախատոնական եռուզեռի մեջ էին: Այդ օրը նախատեսված էր նաև նրանց ամանորյա ցերեկույթը: Զարդարված դահլիճում մանկատան տարբեր տարիքային խմբերի սաները հյուրերի առջև հանդես եկան իրենց տոնական աշխույժ ու հաճելի կատարումներով: Փոքրիկները չմոռացան նաև իրենց ամանորյա ցանկությունները փոխանցել ձմեռ պապին: Տոնական հանդեսի ավարտին Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մանկատան բոլոր 63 սաներին գալիք տարվա առթիվ: Նվեր Պողոսյանը բարեմաղթանքի խոսքեր ասաց նրանց, միաժամանակ դրվատանքի խոսքեր հղելով մանկատան տնօրինությանը և ողջ աշխատակազմին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատար և մարդասիրական վերաբերմունքի համար: Մարզի ղեկավարը ամանորի առթիվ մանկատան սաների ցանկությամբ մանկատուն ուղարկեց մրգերով լի զամբյուղներ: