Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔԸ

26.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն դեկտեմբերի 24-ին  Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա գտնվեց Սեւան քաղաքի պոլիկլինիկայի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը:

Բժշկական հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով: Ներդրումների ծավալը կազմել է 185 մլն դրամ, համայնքը եւս համաֆինանսավորման միջոցով մասնակցություն է ունեցել: Հաստատությունն ապահոված է ջեռուցման համակարգով, ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Վերազինումն իրականացվել է Առողջապահության նախարարության կողմից. հատկացվել են 44 մլն դրամի բժշկական սարքավորումներ եւ գույք:

Հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Փոխվարչապետը դրական գնահատեց կատարված աշխատանքները` նշելով, որ կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում մարզերում բնակիչներին որակյալ ծառայություններով ապահովելու հարցին, ինչը նաեւ տարածքների համաչափ զարգացման քաղաքականության խնդիրներից է: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. մասնավորապես` ՀԲ- ի աջկացությամբ իրականացվող "Առողջապահական համակարգի արդիականացում" ծրագրի շրջանակում եւս մարզերում իրականացվում են բուժհաստատությունների վերականգնման ու վիրազինման աշխատանքներ:

Փոխվարչապետն այցելեց նաեւ մարզի Ծովագյուղ համայնք, ծանոթացավ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով գումարներ են հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով, որի առաջին մասով տրամադրվել է 38, 6, երկրորդ մասով` 35,7 մլն դրամ: Ամբողջությամբ հիմնանորգվում են երեք մասնաշենքերը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքերը կավարտվեն մայիսին: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց աշխատանքերը կատարել որակով եւ նախատեսված ժամկետներում:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59