Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

22.12.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքային 13 ստորաբաժանումների ղեկավարների տարեկան աշխատանքային հաշվետվությունները: Վարչությունների պետերը եւ առանձնացված բաժինների վարիչները ներկայացրեցին ինչպես տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները եւ հիմնախնդիրները: Ոլորտ առ ոլորտ կանգ առնելով հատկապես բացթողումների ու առաջացած հիմնախնդիրների վրա` Նվեր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց գալիք աշխատանքային տարվա հենց սկզբից  մշակել եւ ներկայացնել աշխատանքային այնպիսի ծրագիր ու հայեցակարգ, որի արդյունքում շեշտը դրվի  աշխատանքային արդյունավետության բարձրացման եւ թերացումների շտկման վրա: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ժամանակին ու ճիշտ կատարված, ոլորտները` հնարավորինս համակարգված, գործողությունները` հրապարակային եւ թափանցիկ: Մարզպետը հրահանգեց նաեւ աշխատանքի հանդեպ խստապահանջությունը փոխանցել վարչությունների ու բաժինների աշխատակիցներին` ձգտելով միշտ բարձր հիմքերի վրա պահել աշխատանքային կատարողական կարգապահությունը, մասնագիտական հմտությունները եւ աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը:Ամփոփելով նիստը`  Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ դրվատանքի արժանի աշխատանք կատարել են, սակայն բոլոր ոլորտներում էլ դեռևս  անելիքներ կան: ԵՎ ոչ մի դեպքում չպետք է  բավարարվել ձեռք բերածով, այլ միշտ նայել դեպի առաջ: Նիստին մասնակցում էին նաեւ մարզի 5 տարածքների  սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների պետերը, որոնք նույնպես հանդես եկան տարեկան հաշվետու զեկուցմամբ` խոսելով  իրենց ոլորտում առկա անելիքների եւ հիմնախնդիրների մասին: Նվեր Պողոսյանը հրահանգեց հատկապես խիստ հսկողության տակ վերցնել ՀՀ կառավարության կողմից ամանորի  կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացված ձեթի բաշխումը` բացառելով որեւէ խախտման  դեպք: Բաշխումը պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից տրամադրված ցուցակներով: Հաշվետվությանը մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38