Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՙՙՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԸՙՙ

22.12.2011

 Դեկտեմբերի 21-ին  Մարտունու մշակույթի պալատում  կայացավ «Հայ  ասպետե հեռուստախաղի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան թիվ երկու ավագ դպրոցի թիմի անդամների մեծարման հանդիսավոր  արարողությունը, որին մասնակցում էին «Հայ ասպետե հեռուստախաղի  հիմնադիր եւ վարող Կարին Տոնոյանը, հեռուստախաղի փոքրիկ Ասպետիկները եւ Նժդեհիկները, Գեղարքունիքի մարզպետը,  ԱԺ պատգամավորներ,  հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ:  Հանդիսության մասնակիցներին ու հեռուստախաղի հաղթողներին ողջունեցին Ասպետիկներն ու Նժդեհիկները: Ապա բեմի վրա ցուցադրվեցին հեռուստախաղի այն դրվագները, երբ Մարտունու ավագ դպրոցի թիմի անդամները մեկը մյուսի հետեւից  հիանալի ու ճշգրիտ պատասխանների արդյունքում վաստակում էին հաղթական բարձրագույն միավորները: Հաղթող թիմի անդամները բեմից շեշտեցին, որ իրենք երջանիկ են հաղթանակի արդյունքում Արցախում շրջագայելու համար եւ կրկնակի երջանիկ կլինեն գալիք ամռանը, երբ կմեկնեն Արեւմտյան Հայաստան:
Ողջունելով հաղթողներին, հաղթանակած դպրոցի մանկավարժներին եւ հանդիսության մասնակիցներին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շեշտեց, որ այս հաղթանակը խոսում է մարզի կրթական համակարգի բարձր որակի մասին, եւ այն է ուրախալին, որ Գեղաարքունիքի մարզի ներկայացուցիչները հաղթել են այս անգամ ոչ թե փուլային մրցաշարում, այլ` եզրափակիչում: Մարզպետ Նվեր Պողոսյանը  Մարտունու ավագ դպրոցի թիմի հաղթանակում  ներդրած ավանդի համար մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վրույր Ավետիսյանին, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին եւ թիմի ղեկավար Վարդան Ավետիսյանին: Իսկ հաղթող թիմի ութ անդամները եւ պահեստայինները մարզպետի կողմից պարգեւատրվեցին հատուկ գավաթով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15