Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

20.12.2011

 

Այսօր կայացավ Գեղարքունիքի մարզային խորհրդի 2011թվականի վերջին նիստը: Օրակարգում քննարկվեց մեկ հարց. Մարզի համայնքների 2011թվականի   սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների և 2012 թվականին համայնքների  բյուջեների նախագծերի  կազմման վերաբերյալ հարցերը: Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:  Այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման հարցերի վարչության պետ Ադիբեկ Սահակյանը:  Զեկուցողը նշեց, որ բյուջետային տարին մոտենում է ավարտին և արդյունքում, մինչև տարեվերջ հավանական մուտքերի ապահովման պայմաններում չի բացառվում , որ համայնքային բյուջեների կատարման ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ կունենան զգալի աճ: 2011 թվականի 11 ամիսների արդյունքներով մարզի միջին ցուցանիշը՝ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2 մլն 145 հազար դրամով կամ 0,5%-ով: Այլ կերպ ասած սեփական եկամուտների միջին ցուցանիշը առանց պաշտոնական դրամաշնորհների կազմում է 87,7 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 87,2% -ի դիմաց: Ըստ ձեռքբերումների մարզի միջինից բարձր ցուցանիշ ՝ ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 93,2% և Սևանի տարածաշրջանը՝ 90,5%, իսկ մարզի միջինից ցածր ցուցանիշ են ապահովել Մարտունու տարածաշրջանը՝ 85,2%, Ճամբարակի տարածաշրջանը՝83,8% և Գավառի տարածաշրջանը՝ 83,6%: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ հողի հարկի գծով, որը 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է շուրջ 4,9%-ով, իսկ բացարձակ թվերի համադրությամբ հողի հարկի ցուցանիշը նվազել է 34.792.0 հազար դրամով, ինչը տեսականորեն անընդունելի ցուցանիշ է:  100 տոկոս տարեկան պլանը կատարել եւ գերակատարել են 47 համայնքներ, իսկ  29 համայնքներ շարունակում են մնալ  հետնապահների շարքերում: Զեկուցողը հետնապահ համայնքների ղեկավարներին կոչ արեց մնացած 10 օրերի ընթացքում լրացնել բացը եւ ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները: Ըստ Սահակյանի` առաջընթաց է գրանցվել նաեւ նախորդ տարիներին կուտակած աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքերի մարման ուղղությամբ: Այս տարվա ընթացքում հաջողվել է մարել 80 միլիոն դրամի աշխատավարձի եւ սոցապվճարների պարտք, ինչի շնորհիվ նախորդ պարտքերից ամբողջովին ձերբազատվել է վեց համայնք: Մինչեւ տարեվերջ պարտքերից կազատվեն նաեւ Խաչաղբյուր եւ Արփունք համայնքները, մինչդեռ 15 համայնքներ եկող տարին կդիմավորեն 103 միլիոն դրամ ընդհանուր պարտքերով:
Մարզխորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց մարզխորհրդի անդամներին ու նիստի մասնակիցներին` գովելով համայնքների եւ մարզպետարանի ստորաբաժանումների արդյունավետ ու հանրօգուտ աշխատանքը: Մարզպետը շեշտեց, որ առաջընթաց են արձանագրել մարզի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, մասնավորապես`գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի, քաղաքաշինության ու ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտները: Վերջում տոնական սեղանի շուրջ մարզի ղեկավարը շնորհավորեց համայնքների ղեկավարներին ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38