Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՙՙ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲՐՈՇՈՒՅՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԳԱՐՆԱՆԸ

13.12.2011

Հայ-ֆրանսիական համագործակցությաւն խորացմանն է միտված   մարզում զբոսաշրջության զարգացումը, որի շուրջ ծավալվող աշխատանքների թվում է  ֆրանսիացիների կողմից Գեղարքունիքի մարզին վերաբերող տուրիստական եռալեզու բրոշույրի պատրաստումը: Այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են կես տարուց ավելի: Այսօր ֆրանսիական ՙՙԱֆրատ,, տուրիստական գրասենյակի օպերատորներ Մարտին Շալինյեն և Սեբաստիան Ֆաբիեն   բրոշույրի արդեն վերջնական տարբերակը ներկայացրի մարզի ղեկավարության քննարկմանը: Օպերատորները հանգամանորեն ներկայացրին բրոշույրի ամբողջական կառուցվածքը, բովանդակությունը,  պարզաբանումներ հնչեցրին  բրոշույրում զետեղված    տեղեկությունների և ֆոտոնկարների  վերաբերյալ:  Նվեր Պողոսյանը իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքի վերաբերյալ, հույս հայտնելով, որ այն հետաքրքիր և ուշագրավ տեղեկություն կհաղորդի զբոսաշրջիկին: Աֆրատ կազմակերպության օպերատորները  նույն թեմայի շուրջ քննարկում կազմակերպեցին նաև իրենց  համագործակից քաղաքների գրասենյակների պատասխանատուների  և մարզպետարանի  զարգացման ծրագրերի և վերլուծության  բաժնի  ներկայացուցիչների  մասնակցությամբ: Ըստ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչների բրոշույրը պատրաստ կլինի գարնանը՝ զբոսաշրջության սեզոնի մեկնարկի հետ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52