Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԳԱՎԱՌԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

12.12.2011

Դեկտեմբերի 12-ին   աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն  այցելեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Այցի նպատակն էր  ծանոթանալ  հիվանդանոցային առօրեային, իրականացվող   աշխատանքներին, առաջիկա անելիքներին եւ խնդիրներին:    Գավառ քաղաքի բժշկական կենտրոնն արդեն 2 շաբաթ է ամբողջությամբ նախկին շենքից տեղափոխվել եւ գործում է վերջերս շահագործման հանձնված հիմնանորոգ եւ նոր բուժսարքավորումներով վերազինված շենքում:  ՙԳավառի բժշկական կենտրոն՚ ՊՓԲԸ –ն վերազինված է նոր ու հզոր  բուժսարքավորումներով, բոլոր բաժանմունքները կահավորված են ժամանակակից եղանակով:  Տնօրեն Աշոտ Կարապետյանի տեղեկացմամբ `  արդեն ավելացել է իրենց դիմած հիվանդների եւ իրականացված վիրահատությունների քանակը: Բժշկական կենտրոնի տնօրենը դա բացատրեց նրանով, որ անհաջող տեղանքի եւ քարուքանդ ճանապարհների, ինչպես նաեւ հիվանդանոցային ոչ բարվոք պայմաններին այժմ արդեն փոխարինում են մոտիկ տեղանքն ու բարեկարգ ճանապարհը եւ հիվանդանոցային արտակարգ պայմանները: Այժմ հիվանդանոցում գործող բոլոր բաժանմունքներում իրականացվում է կանոնավոր բուժսպասարկում, վիրահատություններ, ծնունդների ընդունում: Բոլոր բաժանմունքները հագեցած են հիմնականում նոր, ժամանակակից բուժսարքավորումներով: Հեմոդիալիզի բաժանմունքը գործելու է եկող տարվա հունվարից` համապատասխան բուժսարքավորումը տեղ հասցնելուն պես: Վերապատրաստման մեջ են գտնվում  գաստրոսկոպիայի եւ էլեկտրոէնցեֆալոգիայի մասնագետները, որոնց  համապատասխան որակավորման դեպքում այստեղ բացվելու  են  համապատասխան  ծառայությունները: Բացի դրանցից, բժշկական կենտրոնը կարիք ունի նաեւ նեղ մասնագետ բժիշկների` ուրոլոգի, գաստրոէնտերոլոգի, ռեմատոլոգի եւ շտապ օգնության բժշկի; Բժշկական անձնակազմը այս մասնագետներով համալրելու նպատակով արդեն հայտ է ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն  և խնդիրը, ըստ հիվանդանոցի ղեկավարության, կկարգավորվի հաջորդ տարվա սկզբին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36