Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

07.12.2011

 

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան միջնակարգ դպրոցում   ավելի քան 20 տարի    գործում է կերպարվեստի խմբակ, որտեղ   այս ուսումնական տարում հաճախում են դպրոցի տարբեր դասարանների մոտ 60 աշակերտներ: Խմբակը ղեկավարում է նույն դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Նեկտար Սահակյանը: Շնորհիվ ուսուցչուհու   մասնագիտական որակյալ հմտությունների   խմբակի սաները թե հանրապետական և թե միջազգային տարբեր ստուգատեսներում բազմիցս արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների:Այս տարի       դպրոցից 50 աշխատանք ներկայացվեց ,,Հայոց Պետականություն 5000-ամյա և 20-ամյա,, խորագրով համահայկական ցուցահանդես մրցույթին: Սահմանված 5 գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Բառբարյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Հերմինե Թաթոյանը արժանացավ խրախուսական մրցանակի: Դեկտեմբերի 7-ին Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան միջնակարգ դպրոցի երկու մրցանակակիրներին և նրանց ուսուցչուհուն ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց ձեռք բերած հաջողության համար և նրանց հանձնեց հուշանվերներ:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11