Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

07.12.2011

 Այսօր Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկապաս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրման արարողությունից հետո 1988 թվականի դեկտեմբերի 7-ի հայաստանյան աշխարհավեր երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու եկած պաշտոնյաներն ու քաղաքացիները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով շարունակեցին հարգանքի տուրքը: Մատուցվեց հոգեհանգստյան կարգ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03