Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՄԵԿ ԱՄՍՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ԲՈԼՈՐ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՐՍԸ

05.12.2011

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ  Սեւանա լճում այս տարվա նոյեմբերի 28-ից մինչեւ տարեվերջ ընկած ժամանակահատվածում խեցգետնի եւ բոլոր մյուս ձկնատեսակների որսի մեկամսյա արգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, ՙՍեւան Ազգային պարկ՚ ՊՈԱԿ տնօրեն Աշոտ Գնդոյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ, ձկնորսներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետ Նվեր Պողոսյանը հրապարակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այս տարվա նոյեմբերի 28-ի հրամանից բխող միջոցառումների ժամանակացույցը, որը հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ Ոստիկանության պետի եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից եւ ենթադրում է եռակողմ համագործակցություն: Համաձայն ժամանակացույցի`հսկողություն է սահմանվում մայրաքաղաքի ու մարզերի շուկաներում, գլխավոր ճանապարհներին, արգելվում է մուտքը դեպի լիճ, լիճն ազատվում է բոլոր տեսակի ցանցերից, որսագործիքներից ու լողամիջոցներից: Հսկողությունն իրականացվում է ոչ միայն ցամաքում, այլ նաեւ լճի վրա: Մարզպետը շեշտեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ  ձկնորսության արգելքի շրջանը պետք է հավասարապես հսկեն տեղական ինքնակառավարման մարմինները: Նա հրահանգեց միջոցառման բոլոր իրականացնողներին` անել հնարավորը, որպեսզի մեկ ամսվա ընթացքում բացառվեն ձկնորսների մուտքը դեպի լիճ, եւ սիգի ձվադրումն ընթանա առանց խոչընդոտների, իսկ  իշխանի ձվադրավայրեր հանդիսացող մի շարք գետերում ու գետաբերաններում թույլ չտրվի ձկնորսություն: ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը ներկաներին կոչ արեց` հետեւողականորեն վերահսկել իրավիճակը, փորձել բացատրական աշխատանքի միջոցով հասկացնել մարդկանց, որ չխախտեն օրենքը, որ գործը չհասնի իրավապահ մարմիններին, հակառակ դեպքում օրինախախտների հանդեպ պատիժը լինելու է անխուսափելի: 
Համայնքի ղեկավարները եւ ձկնորսները եւս պատրաստակամություն հայտնեցին`խստիվ պահպանել ժամանակացույցի պահանջներից բխող արգելանքի ռեժիմը: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը տեղեկացրեց, որ 2012 թվականի հունվարից հաստատվելու է Աեւանա լճում արտոնագրային ձկնորսությամբ զբաղվելու նոր կարգը, որով եւ չեղյալ են համարվելու նախկինում տրված արտոնագրերը:
Որոշվեց միջոցառումների իրականացման ընթացքը եւ արդյունքները քննարկելու համար հերթական խորհրդակցությունը հրավիրել տասնօրյա ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52