Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

02.12.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստը` մասնակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, վերահսկիչ պալատի անդամների, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ եւ պաշտոնական այլ անձանց: Օրակարգային առաջին`<<Գեղարքունիքի մարզպետարանի պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու>> հարցի մասին զեկուցեց ՀՀ վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ Ա. Ներսիսյանը: Օրակարգային 2-րդ` <<Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ>> հարցի մասին զեկուցեց ՀՀ վերահսկիչ պալատի 3-րդ  վարչության պետ Գ. Հովեյանը: Օրակարգային 3-րդ` <<ՀՀ քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության, ինչպես նաեւ նախագծային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ>> հարցի մասին զեկուցեց ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ  վարչության պետ Մ. Քյուրքչյանը:
 Նիստի աշխատանքներից հետո մամուլի ասուլիսով եւ պարզաբանումներով  լրագրողների առջեւ հանդես եկավ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ վերահսկիչ պալատի արտագնա նիստը Գեղարքունիքում է անցկացվում այն պատճառով, քանի որ քննարկված 3 հարցերից 2-ը վերաբերում են Գեղարքունիքի մարզին: Ըստ ՎՊ նախագահի` ստուգվել են պետական միջոցներից Գեղարքունիքի մարզպետարանին եւ մարզի համայնքներին 2009-2010 թթ հատկացված օգտագործման օրինականությունը եւ արդյունավետությունը: Ստուգումներն իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանում, նրա ենթակայությամբ գործող կառույցներում` մասնավորապես սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում, ինչպես նաեւ  մարզի Սեւան, Վարդենիս եւ Մարտունի քաղաքային, Լճաշեն, Վարսեր, Գեղամավան, Ծովագյուղ, Դդմաշեն  համայնքներում: Ընդհանուր առմամբ ստուգումներն ընթացել են մոտ 487 միլիոն դրամի օգտագործման շրջանակներում, որից անարդյունավետ կամ խախտումներով ծախսված միջոցները մոտ 26.1 միլիոն դրամի շրջանակներում են, որից 15 միլիոնը վերաբերում է շինարարական աշխատանքները անորակ կատարելուն: Կրթության ոլորտի ծրագրերում խախտումը կազմել է մոտ 7.2 միլիոն դրամ, սոցիալական ծառայությունների ոլորտում` մոտ 5.2 միլիոն դրամ: Իշխան Զաքարյանը հավելեց, որ խախտումների 90 տոկոսը արդեն վերականգնված է եւ միջոցներ են ձեռնարկվում դրանք ամբողջությամբ վերականգնելու համար: ՎՊ նախագահը կարծիք հայտնեց, որ արդարացի չէ այն, որ ընտանեկան նպաստների համակարգում արձանագրված խախտումները վերականգնվում են քաղաքացիների կողմից, ուստի այսուհետ պետք է գործողության մեջ դրվի մի այնպիսի կարգ, համաձայն որի հայտնաբերված խախտման դեպքում վնասը  փոխհատուցվի տվյալ տարածքային սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավարի կամ աշխատակցի  կողմից:  Անդրադառնալով մարզի համայնքներում իրականացված ստուգումներին` ՎՊ նախագահը նշեց, որ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են 2009-2010 թթ գույքահարկի եւ հողի հարկի չհավաքագրված գումարներին:
  Վերոնշյալ 8 համայնքներում արձանագրվել է 225 միլիոն դրամի խախտում, որից 200 միլիոնը վերականգնվելու է տեղական բյուջեներում: Այս պահի դրությամբ ընթանում է միջոցների հավաքագրումը տեղական բյուջեներում: ՎՊ նախագահը շեշտեց նաեւ, նախորդ ստուգման հետ համեմատած դրական տեղաշարժ է նկատվել հատկապես հողի ու օտարման հետ կապված խնդրում, երբ արդեն մարզի համայնքները հողերը չեն օտարել կադաստրային արժեքից ցածր գներով: ՀՀ քաղաքաշինության նախարարության ոլորտում իրականացված ստուգումների շուրջ Իշխան Զաքարյանը պարզաբանեց, որ արձանագրված խախտումները, որոնք մոտ 52 միլիոն 400 հազար դրամի կարգի են, վերականգնվում են ամբողջությամբ: Վերջում Իշխան Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59