Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

30.11.2011

 

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Ճամբարակի քաղաքապետարանում կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին  35  բնակիչներ Ճամբարակից  և նրա տարածքի համայնքներից:   Ելնելով նշված տարածաշրջանի բնակչության սոցիալական առավել անապահով վիճակից, դիմումատուները   հիմնականում ակնկալում էին դրամական աջակցություն՝վառելիքի ձեռքբերման և կենցաղային   բնույթի զանազան  խնդիրների լուծման համար:  35 քաղաքացիներից  27-ին համաձայն իրենց ներկայացրած դիմումի տրամադրվեց դրամական օգնություն: Մարզպետը խոստացավ աջակցել 3 քաղաքացու բնակարանների գազիֆիկացման հարցում,  4 քաղաքացու կողմից ներկայացված սոցիալական բնույթի դիմումները կուսումնասիրվեն և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում, իսկ 1 քաղաքացու կողմից՝ ավանդների վերադարձման պահանջով ներկայացված դիմումը   մերժվեց:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:10:05