Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ
30.11.2011
Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Ճամբարակի քաղաքապետարանում կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 35 բնակիչներ Ճամբարակից և նրա տարածքի համայնքներից: Ելնելով նշված տարածաշրջանի բնակչության սոցիալական առավել անապահով վիճակից, դիմումատուները հիմնականում ակնկալում էին դրամական աջակցություն՝վառելիքի ձեռքբերման և կենցաղային բնույթի զանազան խնդիրների լուծման համար: 35 քաղաքացիներից 27-ին համաձայն իրենց ներկայացրած դիմումի տրամադրվեց դրամական օգնություն: Մարզպետը խոստացավ աջակցել 3 քաղաքացու բնակարանների գազիֆիկացման հարցում, 4 քաղաքացու կողմից ներկայացված սոցիալական բնույթի դիմումները կուսումնասիրվեն և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում, իսկ 1 քաղաքացու կողմից՝ ավանդների վերադարձման պահանջով ներկայացված դիմումը մերժվեց: