Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

30.11.2011

ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գավառ քաղաքի ավագ դպրոցում նոյեմբերի 29-ին բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունըե ցուցահանդեսը:
Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի, այս ցուցահանդեսը ԿԲ-ի կողմից կազմակերպված 6-րդ միջոցառումն էր, որի նպատակը Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը ներկայացնելն էր, ինչպես նաեւ' Կենտրոնական բանկի գործունեությանը ծանոթացնելը:
Եզակի ցուցանմուշները, որոնք բերվել էին Կենտրոնական բանկից, Գավառում կցուցադրվեն մինչեւ դեկտեմբերի 5-ը: Ցուցադրված նմուշները ներառում էին Ք.ա. 3-րդ դարից մինչեւ մեր օրերը Հայաստանի բոլոր մետաղադրամներն ու թղթադրամները:
Ինչպես հավաստեց ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի բաժնի վերլուծաբան Սեւակ Միքայելյանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմության ներկայացումը տարածաշրջաններում չի ավարտվում միայն ցուցադրությամբ, այլ ուղեկցվում է տարաբնույթ դասախոսություններով ու մեկնաբանություններով: Նույն օրը  Գավառի ավագ դպրոցի աշակերտների 4 խմբի համար իրականացվել է դասախոսություն, որի ընթացքում նրանց ներկայացվել են մի շարք թեմաներ, այդ թվում' ֆինանսական գործառույթներ, գնաճ, ֆինանսական համակարգի տարրական ծանուցումներ:
Դասախոսությունների նպատակը, ըստ Միքայելյանի, դպրոցականների շրջանում ֆինանսական կրթության պայմանների բարելավումն է: Դասախոսություններ կկազմակերպվեն նաեւ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար: Համալսարանում կազմակերպվող դասախոսությունները կմեկնարկեն նոյեմբերի ն30-ից և կտևի  մինչեւ դեկտեմբերի 2-ը: Ուսանողներին դասավանդվող թեմաները հիմնականում կլինեն «Դրամավարկային քաղաքականությունըե եւ «Ֆինանսական վերհսկողությունըե:
Գեղարքունիքի մարզի ղեկավարության  աջակցությամբ կկազմակերպվեն նաեւ Գեղարքունիքի մարզի այլ տարածաշրջանների դպրոցականների այցելությունները  ցուցահանդեսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39