Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՙՙԺՈՂՈՎՈՒՐԴՙՙ ՕՐԱԹԵՐԹԻՆ

28.11.2011

 

ի պատասխան ,, ժողովուրդ,, օրաթերթի էլեկտրոնային էջում նոյեմբերի 28-ի հրապարակման
 Հարգելի գործընկերներ
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, բաժնի կանոնադրությամբ  և տարեկան աշխատանքային ծրագրով սահմանված իր լիազորություններից ելնելով , իրականացնում է մարզպետարանի տեղեկատվական քաղաքականությունը,   ծանուցում է  մարզպետին ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերին և անհրաժեշտության դեպքում ապահովում  դրանց օպերատիվ արձագանքը:
,, Ժողովուրդ,, օրաթերթում, ինչպես նաև թերթի էլեկտրոնային էջում տպագրված ,, ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել,, և ,, Մարզպետը կաշառք է վերցրել,, հրապարակումներին ի պատասխան մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում պարունակող պատասխաններով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին և 8-ին:      Հերքման տեքստից   օգտվել է նաև ,, Ժողովուրդ,, օրաթերթը՝ այն տեղադրելով  հոկտեմբերի 7-ի, ժամը 20:20-ին թերթի էլեկտրոնային էջում տեղադրված  ՙՙ Ժողովուրդ թերթին դատի են տվել.ներկայացնում ենք պատճառ հանդիսացած հրապարակումը,, հոդվածում՝  մեջբերելով   հետևյալ տողերը.,, Այսօր ,, Ժողովուրդ,, օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե,,, ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել ,, վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է և չի համապատասխանում իրականությանը,, : Բացի այդ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը  հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ինտերնետային էջում` (gegharkunik.gov.am)  տեղադրել է հերքման և պարզաբանման տեքստ պարունակող երկու հրապարակում.,,Ժողովուրդ,, թերթը զրպարտում է,, և ,, Տարօրինակ ոչինչ չկա,, վերնագրերով: Ավելի,  սույն թեմայի շուրջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հերքման բովանդակություն պարունակող հարցազրույց է տվել   ՙՙ Հետք,, էլեկտրոնային  էջին (10 հոկտեմբեր) և ,, Առավոտ,, օրաթերթին (11.հոկտեմբերի): Հարցազրույցում մարզպետը նշել է, որ ինքը կբավարարվի եթե,, Ժողովուրդ,, թերթը ներողություն խնդրի իրեն զրպարտելու համար:
Տարօրինակ է, որ ,,Ժողովուրդ,, թերթը այս ամենը չի համարում հերքում և իր  նոյեմբերի 28-ի էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում   համառորեն պնդում է, թե ,, Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո , մեկամսյա ժամկետում,,Ժողովուրդին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Արդյոք այս ամենը   հերքման պահանջներից չի բխում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23