Տպել
Նորություններ
,,ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՙՙԺՈՂՈՎՈՒՐԴՙՙ ՕՐԱԹԵՐԹԻՆ
28.11.2011
ի պատասխան ,, ժողովուրդ,, օրաթերթի էլեկտրոնային էջում նոյեմբերի 28-ի հրապարակման
Հարգելի գործընկերներ
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, բաժնի կանոնադրությամբ և տարեկան աշխատանքային ծրագրով սահմանված իր լիազորություններից ելնելով , իրականացնում է մարզպետարանի տեղեկատվական քաղաքականությունը, ծանուցում է մարզպետին ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը:
,, Ժողովուրդ,, օրաթերթում, ինչպես նաև թերթի էլեկտրոնային էջում տպագրված ,, ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել,, և ,, Մարզպետը կաշառք է վերցրել,, հրապարակումներին ի պատասխան մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում պարունակող պատասխաններով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին և 8-ին: Հերքման տեքստից օգտվել է նաև ,, Ժողովուրդ,, օրաթերթը՝ այն տեղադրելով հոկտեմբերի 7-ի, ժամը 20:20-ին թերթի էլեկտրոնային էջում տեղադրված ՙՙ Ժողովուրդ թերթին դատի են տվել.ներկայացնում ենք պատճառ հանդիսացած հրապարակումը,, հոդվածում՝ մեջբերելով հետևյալ տողերը.,, Այսօր ,, Ժողովուրդ,, օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե,,, ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել ,, վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է և չի համապատասխանում իրականությանը,, : Բացի այդ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ինտերնետային էջում` (gegharkunik.gov.am) տեղադրել է հերքման և պարզաբանման տեքստ պարունակող երկու հրապարակում.,,Ժողովուրդ,, թերթը զրպարտում է,, և ,, Տարօրինակ ոչինչ չկա,, վերնագրերով: Ավելի, սույն թեմայի շուրջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հերքման բովանդակություն պարունակող հարցազրույց է տվել ՙՙ Հետք,, էլեկտրոնային էջին (10 հոկտեմբեր) և ,, Առավոտ,, օրաթերթին (11.հոկտեմբերի): Հարցազրույցում մարզպետը նշել է, որ ինքը կբավարարվի եթե,, Ժողովուրդ,, թերթը ներողություն խնդրի իրեն զրպարտելու համար:
Տարօրինակ է, որ ,,Ժողովուրդ,, թերթը այս ամենը չի համարում հերքում և իր նոյեմբերի 28-ի էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում համառորեն պնդում է, թե ,, Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո , մեկամսյա ժամկետում,,Ժողովուրդին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Արդյոք այս ամենը հերքման պահանջներից չի բխում: