Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

28.11.2011

Նոյեմբերի 26-ին Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով եղավ  Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքում Նախագահն այցելեց  «Արաբկիրե բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ) Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ): Հանրապետության ղեկավարը շրջայց  կատարեց  բժշկական կենտրոնում, ծանոթացավ  ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին: Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով` «Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, 2003թ. նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների  հիմնումը: Հանրապետության ղեկավարին ներկայացվեց, որ 2008թ-ից գործող Գավառի ԵԶՎԿ-ն իր չափերով փոքր էր և հնարավորություն չուներ սպասարկելու տարածաշրջանի բոլոր երեխաներին, որի համար էլ «Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ-ն 2010-2011թթ. տարբեր կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ այս քաղաքում կառուցել և կահավորել է մեկ այլ՝ ավելի մեծ և հարմարավետ կենտրոն: Այն վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու մինչև 200 երեխա՝ իրականացնելով ավելի քան 15000 այցելություն: Նշվեց, որ նախկին ԵԶՎԿ շենքը գործելու է որպես երեխաների զարգացմանը և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված տեղեկատվական և ուսումնական ծրագրերի «Ռեսուրսե կենտրոն: Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ներկա  գտնվեց  նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվեցին կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները: Նշվեց, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացումե վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է  շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական և կենցաղային կահույքով: Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52