Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆԸ

25.11.2011

  2011 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 40 միլիոն դրամ հատկացվել է Գավառի Հ. Քալանթարի անվան թատրոնի շենքի հիմնանորոգման համար: Մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  թատրոնի շենքը ունի չորրորդ աստիճանի վնասվածություն եւ նախագծող կազմակերպության՝ ՙՌեգուլ՚ ՍՊԸ-ի կողմից առաջարկվել է ապամոնտաժել բեմի հատվածը, իսկ մնացած մասում կատարել ամրացման աշխատանքներ: Ծրագրի առաջին մասով կատարվում են քանդման աշխատանքներ, որից հետո կկառուցվի նոր մասնաշենք: Իսկ ծրագրի երկրորդ մասով շինարարական աշխատանքների շարունակության համար տրամադրվելու է եւս 30 միլիոն դրամ: Թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները կկատարվեն մի քանի փուլով, երեք տարվա ընթացքում:
  Գավառի L. Քալանթարի անվան թատրոնի տնօրեն Վանիկ Չարվադարյանի հավաստմամբ՝ ընթացող շինարարական աշխատանքների պայմաններում թատրոնը շարունակում է աշխատել արտագնա ներկայացումների սկզբունքով: Կա հինգ-վեց խաղարկային ներկայացում, որոնք բեմադրվելու են Գեղարքունիքի մարզի  դպրոցներում, համայնքների մշակութային օջախներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06