Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՆՐԱՁԿԱՆ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

24.11.2011

 Սևանա լճում ձկան պաշարի համալրման նպատակով նոյեմբերի 22-ին մոտ 400 հազար իշխանի մանրաձուկ  բաց թողնվեց լիճ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ կառավարության տրամադրած միջոցների հաշվին՝ ՀՀ բնապահպանության նախարարության միջոցով:   Մանրաձկան ձեռք բերման համար ծախսվել է  60 մլն դրամ, որից 30 մլն-ով գնվել  է  167 հազար հատ 5 գրամանոց ՙՙգեղարքունիՙՙ, իսկ մնացած 30 մլն-ով՝ 200 հազար հատ 3 գրամանոց ՙՙամառային իշխանիՙՙ մանրաձուկ: ՙՙՁկան պաշարների համալրման ծառայություններՙՙ  ծրագրով նախատեսված համապատասխան պայմանագրերը կնքվել են Վայոց Ձորի ՙՙԱրևաձուկՙՙ ԱՊԸ-ի և Սյունիքի մարզի ՙՙ Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատՙՙ ԲԲԸ-ի հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52