Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՐ ՊԵՏՔ ՉԷ ՍՏԱՆՁՆԵԼ

18.11.2011

 

 Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կողմից ՙՙ Ժողովուրդՙՙ օրաթերթի դեմ ներկայացրած հայցի լսումը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը առաջարկեց նշանակել նախնական դատական նիստ, սակայն դատավոր Արթուր Թամրազյանը մերժեց այն և սկսվեց հայցադիմումի քննարկումը: Հայցվոր կողմը ներկայացրեց, որ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին ՙՙԺողովուրդՙՙ օրաթերթը հոդված է տպագրել, որտեղ նշվում է, որ իբր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը իր վարորդի միջոցով ՙՙկաշառք ,, է վերցրել   Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի մի մասնակցից, նրա ՙՙհաղթանակնՙՙ ապահովելու համար: Հայցվոր կողմի կարծիքով ՙՙԺողովուրդՙՙթերթը իր չստուգված և կողմնակալ հրապարակմամբ հանրությանը հրամցրել է ապատեղեկատվություն և անվանարկել ոչ միայն Նվեր Պողոսյանի անունն ու արժանապատվությունը, այլ նաև պետական մարմնի և նրա ղեկավարի համբավը: Նկատի ունենալով, որ տարածված ապատեղեկատվությունը ոչ միայն  ժողովրդի աչքում գցել է Գեղարքունիքի մարզպետարանի և նրա ղեկավարի վարկն ու հեղինակությունը, այլ նաև իր մեջ քրեական պատասխանատվության խնդիր է պարունակում, հայցվոր կողմը պահանջեց դատարանից՝ պարտադրել ,,Ժողովուրդ ,,թերթին  հրապարակավ ներողություն խնդրելու Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից և հոգուտ նրա  ՙՙԺողովուրդՙՙ թերթից  բռնագանձել 2 մլն դրամ:
Պատասխանող կողմը նշեց, որ ինքը մեջ է բերել ընդհամենը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչուհի, պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մյուս մասնակցի՝ Աննա Թորոսյանի կարծիքը, որի ձայնագրությունը իրենք պահպանել են և փոխանցել դատավորին: Դատավարության ընթացքում Աննա Թորոսյանը նշեց, որ ինքը թերթի թղթակցի հետ զրույցում եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և վերարտադրել գյուղից լսված ասեկոսեներ, իսկ ինքը երբևէ մարզպետին այդ խնդրով չի դիմել : 
Պատասխանող կողմը, տեսնելով, որ չի կարողանում իր տարածած ապատեղեկատվությունը հաստատել Աննայի միջոցով, առաջ քաշեց այն պահանջը, որ այդ դեպքում խնդիրը ոչ թե Գեղարքունիքի մարզպետի և ՙՙԺողովուրդՙՙ թերթի միջև է, այլ Գեղարքունիքի մարզպետի և Աննա Թորոսյանի, քանի որ թերթը ընդամենը, ինչպես ինքն է ասում, հանդես է եկել ամբիոնի դերում: Սակայն հայցվոր կողմը հակադարձեց, որ թերթը, նշված թեմայի շուրջ իր հրապարակումներով հանդես է եկել ոչ թե ամբիոնի, այլ կողմնակալի և զրպարտողի դերում՝ առանց փաստերը ստուգելու և իսկության մեջ խորանալու: Պատասխանողի այն պնդումները, թե Գեղարքունիքի մարզպետը երբևէ չի փորձել հերքել հարապարակումը,անհաջող հորինվածք է, քանի որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը  քանիցս հանդես է եկել հերքում պարունակող համարժեք պատասխաններով՝ դրանք տրամադրելով ոչ միայն ՙՙԺողովուրդՙՙ թերթի, այլ նաև տպագիր ու էլեկտրոնային այլ ԶԼՄ-ների, չնայած որ ՙՙԺողովուրդ,,օրաթերթը երբևէ չի բարեհաճել տպագրել իրեն ուղղված պատասխանները:    Ու թեև դատավոր Ա. Թամրազյանը դատական նիստն ընդհատեց դեկտեմբերի 5-ին այն շարունակելու պայմանով, դա չխանգարեց, որ ՙՙԺողովուրդըՙՙ իր նոյեմբերի 18-ի համարում հրապարակի հերթական կողմնակալ հոդվածը՝ ՙՙԿաշառքի մասը բացառելն անհնար է դառնումՙՙ վերնագրով: Փաստորեն դատավճռի հրապարակումից առաջ թերթն արդենՙՙստանձնել էՙՙ որոշող ու ամեն ինչ վճռող ամենազոր դատավորի դեր, մոռանալով, որ դատավարության ավարտին դեռևս ժամանակ կա:  Եկեք չշտապենք:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52