Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՆՎԵԼ Է 344 ԵՐԵԽԱ

17.11.2011

 Ծնունդների թվով մարզում  առաջատարը դարձյալ Մարտունու տարածաշրջանն է, ուր ծնվել է 178 երեխա: Հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը Մարտունիում սեպտեմբերին ծնվածների ցուցանիշին գերազանցում է 8-ով, իսկ  նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշին` 29-ով: 
 Գավառի տարածաշրջանում հոկտեմբերին ծնվել է 73  երեխա` այս սեպտեմբերին գրանցված 53-ի դիմաց, Սեւանի տարածաշրջանում՝ 46 երեխա՝ այս տարվա սեպտեմբերին գրանցված 39-ի դիմաց, Վարդենիսի տարածաշրջանում՝ 37 երեխա՝ նախորդ ամսվա 38-ի դիմաց, Ճամբարակի տարածաշրջանում՝ 10 երեխա՝ սեպտեմբերին գրանցված 4-ի դիմաց: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը սեպտեմբերի ծնունդներին գերակշռում է 40-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշին` 24 ծնունդով:
 Այս տարվա տաս ամիսների կտրվածքով Գեղարքունիքի մարզում ծնվել է 2213 երեխա:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50