Նորություններ
ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՆՎԵԼ Է 344 ԵՐԵԽԱ
17.11.2011
Ծնունդների թվով մարզում առաջատարը դարձյալ Մարտունու տարածաշրջանն է, ուր ծնվել է 178 երեխա: Հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը Մարտունիում սեպտեմբերին ծնվածների ցուցանիշին գերազանցում է 8-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշին` 29-ով:
Գավառի տարածաշրջանում հոկտեմբերին ծնվել է 73 երեխա` այս սեպտեմբերին գրանցված 53-ի դիմաց, Սեւանի տարածաշրջանում՝ 46 երեխա՝ այս տարվա սեպտեմբերին գրանցված 39-ի դիմաց, Վարդենիսի տարածաշրջանում՝ 37 երեխա՝ նախորդ ամսվա 38-ի դիմաց, Ճամբարակի տարածաշրջանում՝ 10 երեխա՝ սեպտեմբերին գրանցված 4-ի դիմաց: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը սեպտեմբերի ծնունդներին գերակշռում է 40-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշին` 24 ծնունդով:
Այս տարվա տաս ամիսների կտրվածքով Գեղարքունիքի մարզում ծնվել է 2213 երեխա: