Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ

16.11.2011

 Այսօր Գավառի զինկոմիսարիատից Հայոց բանակ մեկնեց Գավառի տարածքի համայնքների նորակոչիկների առաջին խումբը` թվով քսան հոգի: Նորակոչիկներին Գավառի զինկոմիսարիատում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Հաջողություն մաղթելով նրանց հայրենիքին ծառայելու վեհ գործում` Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց  աջակցել  ապագա զինվորներին,   ծառայության ընթացքում առողջական, սացիալական կամ անձնական խնդիրներ ունենալու դեպքում:    Մարզի ղեկավարն ապագա զինվորներին կոչ արեց ծառայության ընթացքում ցուցաբերել զսպվածություն, պատասխանատվություն, քաջություն, աշխատասիրություն եւ հայրենասիրություն, լինել մեր փառահեղ մարտիկներին արժանի փոխարինող եւ հայրենի հողը պաշտպանող զինվորներ: Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ նրանք  մոմավառությամբ ու աղոթքով բաժանվեցին իրենց հարազատներից եւ հայրենի եզերքից: Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը Տերունական աղոթքով առողջություն, հաջողություն, կամք ու քաջություն մաղթեց նորակոչիկներին` ի պաշտպանություն եւ խաղաղություն Հայոց աշխարհի :
Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանի հավաստմամբ` աշնանային զորակոչը կշարունակվի մինչեւ տարեւերջ: Այսօրվա բանակ մեկնող քսան նորակոչիկներից տասը ներկայացնում են Գանձակ համայնքը, ուր արդեն ավանդույթ է դարձել գյուղապետարանի միջոցներով գյուղի նորակոչիկներին հանդիսությունների սրահում տոնախմբությամբ Հայոց բանակ ճանապարհելը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52