Նորություններ
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ԳԱՎԱՌ-ԾԱՂԿԱՇԵՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
15.11.2011
Ըստ ժամանակացույցի այս տարվա նոյեմբերի 30-ին շահագործման կհանձնվի Գավառ-Ծաղկաշեն 6 կիլոմետր 400 մետր երկարության հիմնանորոգված ավտոճանապարհը: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները գրեթե ավարտվել են: Այն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 640 միլիոն դրամի հաշվին, ՙԳյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի՚ շրջանակներում: Շինարարական աշխատանքները իրականացնում է ՙԳավառի ՃՇՇ՚ ԲԲԸ-ն այս տարվա հուլիսի 19-ից: Կատարվել են 2700 խորանարդ մետր ծավալով հողային աշխատանքներ, փորվել է 3000 քառակուսի մետր ծավալով կողային առուներ, կատարվել է ասֆալտբետոնյա ծածկի սառը վերամշակում 39 հազար քառակուսի մետր մակերեսով եւ կառուցվել 35 հազար քառակուսի մետր մակերեսով , 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտբետոնյա շերտ, տեղադրվել է 1600 գծամետր երկարության ջրահեռացման կիսախողովակներ, 1900 գծամետր երկարության մայթերի եզրաքարեր, ջրահեռացման մետաղական խողովակներ, 6372 գծամետր երկարության պլաստիկ խողովակներ՝ հեռախոսագծի լարային ցանցի մալուխների մեկուսացման եւ պաշտպանության համար: Հիմնանորոգված ճանապարհի մոտ 2 կիլոմետրը գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի,3 կիլոմետր 700 մետրը միջհամայնքային նշանակության է, իսկ մնացած 700 մետրը ՝ Ծաղկաշեն գյուղի ներսում: Հիմնանորոգված ճանապարհը սպասարկելու է Գավառի, Ծաղկաշենի եւ Գանձակի ավելի քան 10 հազար բնակիչների եւ բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների, որոնց վարելահողերը եւ խոտհարքերը գտնվում են այս ճանապարհին մոտիկ կամ հաղորդակցման հատվածներում: Շինարարական աշխատանքների ընթացքում կառույցում բացվել է 140 ժամանակավոր աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս աշխատանքների ավարտց հետո Համաշխարհային բանկի տրամադրած նոր միջոցներով կհիմնանորոգվի Կարմիրգյուղ-Գավառ-Արծվաքար-Նորատուս 9 կիլոմետր 200 մետր երկարության ավտոճանապարհը: