Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
14.11.2011
Գեղարքունիքի մարզի տնտեսությունները այս տարի կուտակել են մոտ 425 հազար տոննա խոտ, 27 հազար տոննա ծղոտ, 250 տոննա սիլոս, ինչը մոտ 100 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շատ կերհանդակներ մնացին առանց հնձվելու, այս տարի դրանք հնձվեցին գրեթե ամբողջությամբ: Կուտակված անասնակերը լիովին բավարար է եղած անասնագլխաքանակի ձմեռացման ու պահպանման համար: Տեղացած ձյունը նաեւ լավ երաշխիք կլինի կատարված մոտ 20 հազար 300 հեկտար աշնանացան ցորենի ցանքերի հաջող ձմեռացման համար: Մարզի երկրագործներն այս տարի ստացել են 125 հազար 300 տոննա հացահատիկ, 255 հազար 100 տոննա կարտոֆիլ, 57 հազար 200 տոննա կաղամբ եւ բանջարբոստանային այլ մշակաբույսեր, 23 հազար 500 տոննա պտուղ: Արտադրված մեղրի, կաթի, մսի, բրդի, ձվի 2011 թվականի ցուցանիշները կհրապարակվեն մինչեւ տարեվերջ:
Կարելի է համարել, որ այս գյուղատնտեսական տարին գյուղացիները հիմնականում ճանապարհել են արդյունավետ: