Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁՅՈՒՆ ՏԵՂԱԼ

27.10.2011

 Հոկտեմբերի 27-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները թափվել են ձյան տեսքով: Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի տրամադրած տվյալներով` այս գիշերվա ընթացքում դիտվել է 0,5 աստիճան ցուրտ, տեղումների քանակությունը հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ` 11 միլիմետր: Ցածրադիր բնակավայրերում` ծովի մակարդակից 1600-2000 մետր բարձրություններում գտնվող բնակավայրերում եւ տարածքներում ձյան շերտը հասնում է մինչեւ 5 սանտիմետրի: Իսկ ահա, բարձրլեռնային, 2000-2300 մետր բարձրություններում գտնվող համայնքներում, լեռներում ու լեռնանցքներում, ըստ բարձրլեռնային համայնքներից ստացված տվյալների, ձյան շերտը սկսել է գերազանցել 15 սանտիմետրը:  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ  ժամը 11-ի դրությամբ շարունակվող ձյունը դեռեւս որեւէ ճանապարհահատվածում չի խաթարել երթեւեկությունը: Ճանապարհների մաքրման աշխատանքները դժվարանում են թաց ձյան պատճառով, որը շարունակում է առատորեն տեղալ այս պահի դրությամբ: Տեղացած ու շարունակվող ձյունը դժվար կացության մեջ է դրել նաեւ մարզի երկրագործներին ու անասնապահներին: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության հաղորդման` դեռ անասնահոտերի որոշ մասը ցած չեն իջել յայլաղատեղերից, իսկ մոտ երկու հազար հեկտար ցանքերում դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի բերքահավաքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52