Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆՈՒՄ

26.10.2011

 

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Սևան քաղաքի և նրա տարածքի քաղաքացիների համար ընդունելություն կատարեց Սևանի քաղաքապետարանում: Աշխատանքային, սոցիալական, կենցաղային և այլ բնույթի խնդիրներով մարզպետին դիմեցին ինչպես անհատ, այնպես էլ աշխատանքային կոլեկտիվներ, թաղամասերի և բնակելի շենքերում բնակվող մոտ 50 բնակիչներ: Տեղում քննարկելով քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումները, մարզի ղեկավարը նրանցից 14 առավել կարիքավոր քաղաքացիների հատկացրեց տարբեր չափի դրամական օգնություն: Բնակարանի բարելավման, ժամանակավոր կացարանի տրամադրման,քաղաքի վետերանների  ժամանցի վայրի ստեղծման, հանրակացարանի և մանկապարտեզի մասնակի վերանորոգման, խմելու ջրագծի անցկացման, ֆինանսական աջակցության և այլ խնդիրներով մարզպետին հասցեագրված մոտ 2 տասնյակ դիմումներ վերցվեցին հաշվառման՝լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով: Գագարինավան թաղամասից 15 ընտանիքների ներկայացուցիչներ Նվեր Պողոսյանին դիմեցին իրենց թաղամասի ճանապարհների բարեկարգման և նշված տնտեսությունների գազիֆիկացման խնդրով: Մարզպետը խոստացավ հաջորդ շաբաթ աշխատանքային այց կազմակերպել Գագարինավան, ծանոթանալ խնդրիներին և հնարավորության սահմաններում աջակցել:Իսկ գազիֆիկացման գործընթացի ձգձգման դեպքում Նվեր Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց նշված 15 տնտեսություններին տրամադրել դրամական օգնություն՝վռելիքի ձեռքբերման համար: Նույն գազիֆիկացման խնդրով դիմեցին նաև Ծովագյուղ համայնքի մեկ թաղամասի 30 բնակիչներ:   Մարզպետը խոստացավ միջնորդագիր ներկայացնել քաղաքացիների կողմից ՙՙՀայռուսգազարդիՙՙտնօրինությանը ուղղած դիմումին: Սևան քաղաքի վթարային վիճակում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները  մարզի ղեկավարին  դիմեցին իրենց բնակարանի ամրացման խնդրով: Գեղարքունիքի մարզպետարանին  ՀՀ կառավարության կողմից տրամադրած 1 մլրդ 135 մլն դրամից 30 մլն դրամ հատկացվեցբազմաբնակարան շենքի ամրացման  խնդիրը լուծելու համար: Մարզպետին դիմած մեկ քաղաքացի ստացավ մայրաքաղաքում պետպատվերի շրջանակներում վիրահատվելու, մեկ ազատամարտիկ հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, մեկ ուսումնական հաստատություն՝ համագործակցության նպատակով աջակցություն ստանալու հնարավորություն: Ընդունելության ընթացքում մերժվեց մեկ քաղաքացու դիմում՝ուսման վարձի փոխհատուցման խնդրով:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52