Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.10.2011

ՙԳավառի բիզնես կենտրոն՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացված ՙՀամակարգիչ, դրա բաղկացուցիչ մասերը, ցանցեր եւ ինտերնետ՚ ծրագիրը հնարավորություն տվեց Գավառի տարածաշրջանում իրականացնել անվճար ինտերնետային դասընթացներ: Ծրագրի իրականացման համար աջակցություն են ցուցաբերել նաեւ ՙԽաղաղության կորպուսի՚ կամավորները:
Ինչպես  տեղեկացրեց ՙԳավառի բիզնես կենտրոն՚ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Շահզադյանը՝  ծրագրի նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում նպաստել համակարգչային գիտելիքների դասավանդմանը, տարածմանը, բնակիչների համակարգչային հմտությունների ձեռբերմանը եւ ինտերնետի արդյունավետ օգտագործմանը:
Ծրագիրը համակարգչային գիելիքների անվճար ուսուցման  հնարավորություն ընձեռեց Գավառի տարածաշրջանի վեց համայնքների՝ Նորատուսի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Գանձակի, Գեղարքունիքի եւ Սարուխանի 360 շահառուների, ովքեր ծրագրի շարունակականության արդյունքում կարող են ուսուցանել իրենց համայնքներում՝ փոխանցելով ստացած գիտելիքները նոր շահառուների:
Ծրագիրը տեւեց երկու ամիս, եւ դասընթացի  72 ժամերի ընթացքում մասնակիցները ստացան նոր գիտելիքներ համակարգիչների, հիշողական սարքերի, ցանցերի, ինտերնետի, էլեկտրոնային բիզնեսի, ինտերնետային անվտանգության մասին: ԱՄՆ ՙԽաղաղության կորպուսի՚ կամավոր Եվգենի Քոլի հավաստմամբ՝ համակարգչային գիտելիքներ ստանալը դեռեւս բավարար չէ, պետք է նաեւ կարողանալ այն փոխանցել մյուսներին: Սկզբնական շրջանում համակարգչային գիտելիքների ստացման եւ փոխանցման համար ներկայացված 70 հայտերից ընտրվեցին 20 մասնակից, ովքեր եւ դասավանդեցին վերոնշյալ վեց գյուղերում:
 Ծրագրի իրականացմանը աջակցել էին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի քաղաքապետարանը, վերոնշյալ վեց համայնքապետարանները եւ համայնքների դպրոցները: Ծրագրի փակման արարողության ժամանակ ՙԳավառի բիզնես կենտրոն՚ հասարակական կազմակերպության կողմից 20 մասնակիցներին հանձնվեցին վկայականներ եւ երեք լավագույն դասավանդողներ Կարինե Ղաջոյանին, Աննա Խունոյանին ու Եվգենի Քոլին՝ շնորհակալագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38