Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 50 ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
26.10.2011
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում 2011 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր երեսունից ավել համայնքներում: Այդ ծրագրերին հավելվում են նորերը, քանի որ ՀՀ կառավարության այս տարվա սեպտեմբերի 29-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացվել է եւս 1 միլիարդ 135 միլիոն դրամ՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը՝ տրամադրված գումարի շրջանակներում սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր կիրականացվեն 50 համայնքներում: Այդ 50 ծրագրերը հաստատված են Գեղարքունիքի մարզպետարանում եւ կիրականացվեն մարզպետարանի պատվիրատվությամբ: Տրամադրված գումարից 159 միլիոն 700 հազար դրամը հատկացվելու է շենքերի եւ շնությունների շիարարությանը եւ 936 միլիոն 690 հազար դրամը՝ շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգմանը: Տրամադրված միջոցների բաշխումը կատարվել է հետեւյալ կերպ. Ծաղկունքում խմելու ջրի ջրագծի կառուցման համար տրամադրվել է 29 միլիոն 400 հազար, Ծովասարի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ 19 միլիոն 300 հազար դրամ, Գետիկի խմելու ջրի ցանցի վերակառուցման համար՝ 19 միլիոն 300 հազար դրամ, Գավառ քաղաքում խորքային հորի հորատման նպատակով հատկացվել է 19 միլիոն 200 հազար դրամ, Ծովինարի ոռոգման ջրի ջրագծի կառուցման համար՝ 38 միլիոն 800 հազար դրամ, Ծաղկաշենի պոմպակայանի կառուցման համար՝ 14 միլիոն 400 հազար դրամ, Արեգունու համայնքային կենտրոնի կառուցման համար՝ 19 միլիոն 300 հազար դրամ, Ճամբարակի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար՝ 19 միլիոն 300 հազար դրամ, Գավառի թատրոնի հիմնանորոգման համար՝ 28 միլիոն 500 հազար դրամ: Մշակույթի տների վերանորոգման նպատակով Գեղամավանին տրամադրվել է 28 միլիոն 950 հազար դրամ, Սարուխանի, Վաղաշենի, Ակունքի, Կարմիրգյուղի, Չկալովկայի, Լճափի, Աստղաձորի, Երանոսի մշակույթի տների հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 300 հազարական դրամ, Լճաշենի մշակույթի տան հիմնանորոգման համար՝ 38 միլիոն 600 հազար դրամ, Այգուտի մշակույթի տան հիմնանորոգման համար՝ 14 միլիոն 475 հազար դրամ, Վարդենիկի մշակույթի տան հիմնանորոգման համար՝ 28 միլիոն 950 հազար դրամ, Գանձակի մշակույթի տան հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 400 հազար դրամ: Վերին Գետաշենի, Ծովագյուղի, Ձորագյուղի մանկապարտեզների հիմնանորոգման համար հատկացվել է 35 միլիոն 705 հազարական դրամ, Նորատուսի, Զովաբերի, Լանջաղբյուրի մանկապարտեզների հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 300 հազարական դրամ, Գանձակի մանկապարտեզի հիմնանորոգման համար՝ 2 միլիոն 850 հազար դրամ, Դդմաշենի մանկապարտեզի հիմնանորոգման համար՝ 33 միլիոն 775 հազար դրամ: Գեղարքունիք համայնքի ներհամայնքային ճանապարհի նորոգմանը հատկացվել է 7 միլիոն 600 հազար դրամ, Հայրավանքի ոռոգման ջրի հիմնանորոգման համար՝ 14 միլիոն 475 հազար դրամ, Սեւանի բազմաբնակարան շենքի ամրացման համար՝ 28 միլիոն 500 հազար դրամ, Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 400 հազար դրամ, մարզպետարանի դահլիճի հիմնանորոգման համար՝ 28 միլիոն 950 հազար դրամ, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման համար՝ 48 միլիոն 500 հազար դրամ, Ճամբարակի գրադարանի տանիքի հիմնանորոգման համար՝ 2 միլիոն 850 հազար դրամ, Ձորավանքի-Անտառամեջ ճանապարհի կոպճապատման համար՝ 9 միլիոն 600 հազար դրամ, Դրախտիկի համայնքային կենտրոնի նորոգման ու Նորաշեն համայնքի խմելու ջրի ջրագծի համակարգի ներքին ցանցի վերանորոգման համար՝ 19 միլիոն 300 հազարական դրամ, Զոլաքարի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման համար՝ 24 միլիոն 500 հազար դրամ, Ճամբարակի թիվ 3 դպրոցի մարզադահլիճի նորոգման համար՝ 4 միլիոն 750 հազար դրամ, Ծովակի, Վարդենիսի թիվ 4 ու Սեւանի թիվ 3 դպրոցների հիմնանորոգման համար՝ 28 միլիոն 950 հազարական դրամ, Վահանի ու Ծովազարդի դպրոցների հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 600 հազարական դրամ, Սեմյոնովկայի եւ Վարսերի միջնակարգ դպրոցների հիմնանորոգման համար՝ 19 միլիոն 300 հազար եւ 29 միլիոն 400 հազար դրամ: Նախագծահետազոտական ծախսերին նախատեսված է տրամադրել 38 միլիոն 610 հազար դրամ:
Նշյալ ծրագրերի իրականացումն այժմ գտնվում է նախագծման փուլում, որը կավարտվի մեկ- մեկուկես ամիսների ընթացքում: