Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ Է 2420 ՔԱՂԱՔԱՑԻ,ՈՐՈՆԻՑ 558-Ը ՈՒՂԵԳՐՎԵԼ Է ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

25.10.2011

Ինչպես  ՙՙ Արմենպրեսնՙՙ է տեղեկացնում  հոկտեմբերի 17-22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու եւԳավառի տարածաշրջաններում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության եւ ՙԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի՚ նախաձեռնությամբ առողջապահական ՙԲաց դռների օրեր՚ են կազմակերպվել առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Ըստ  ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Արայիկ Կեսոյանի՝ Ճամբարակի տարածքում անվճար հետազոտվել է 505, Վարդենիքի տարածքում՝ 304, Մարտունու տարածքում 1022, Գավառի տարածքում՝  589 առողջական խնդիրներ ունեցող  քաղաքացի:
 Բուժհետազոտությունն  անցկացրել են ՙԷրեբունի՚ ԲԿ 17 բարձրակարգ բժիշկներ՝ 13 մասնագիտությունների գծով: Հետազոտված 2420 քաղաքացիների մի մասը տեղում ստացել են անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություն, իսկ 558 հիվանդներ բժիշկների կողմից ուղեգրվել են անվճար վիրահատության: 1130 տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների ակնաբույժների կողմից նշանակվել են համապատասխան ակնոցներ, որոնք եւ տեղում տրվել են դիմողներին:
 Վիրահատության ենթակա ուղեգրվողներն առաջիկայում անվճար կվիրահատվեն ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում : Սեւանի տարածքի բնակչության համար ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը եւ ՙԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը՚ ՙԲաց դռների օր՚ են նախատեսել նոյեմբերի 7-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11