Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՆԱՅԻ ԶՂՋՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՊԵՏՔ ՉԷ

21.10.2011

 

  ՙՙԺողովուրդՙՙ օրաթերթը շարունակում է պտտվել իր հյուսած սարդոստայնում: Հերթական անգամ հոկտեմբերի 20-ին նա ընթերցողների դատին է ներկայացրել ,, Ստիպում են ներողություն խնդրել մարզպետիցՙՙ հոդվածը,որը շարունակությունն է այս տարվա հոկտեմբերի 7-ի, 11-ի, 13-ի, 19-ի այն բամբասանքների, որտեղ  Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը  ,,մեղադրվում էՙՙ իր վարորդի միջոցով կաշառք վերցնելու մեջ: Այս նյութերի գլխավոր գործող անձը՝ Ճամբարակի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը, ով ՙՙԺողովուրդ,, թերթի համար ծառայել է տեղեկատվության հիմնական աղբյուր և  ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել լրագրողին՝ փորձելով վարկաբեկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի անունն ու արժանապատվությունը, այժմ էլ փորձում է հանդես գալ մեղայական նամակով ու բոլորովին նոր կերպարով: Այդ նամակը, որը ներկայացնում ենք հանրությանը որևէ կերպ չի պարտադրվել Նվեր Պողոսյանի կամ շահագրգիռ անձանց կողմից, քանի որ տվյալ դեպքում Գեղարքունիքի մարզպետի կողմից կաշառք ստանալու անհիմն տեղեկատվության հրապարակման գլխավոր միջոցը ոչ թե Աննա Թորոսյանն է, այլ ,,Ժողովուրդ,, օրաթերթը, որի խմբագրակազմն էլ   պատասխան կտա օրենքի առաջ:            

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52