Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙՙՍԵՎԱՆՙՙ ԹԵՐԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

20.10.2011

 Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ կազմակերպած գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:  Մրցանակաբաշխությունը անց է կացվում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների հետ համատեղ: ՙՄրցանակաբաշխություն-2011՚-ը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և անց է կացվում ՙԵրիտասարդության տարվա՚ շրջանակներում: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է` նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:  Երեսունյոթ մարդ և չորս լրատվամիջոց դարձան մրցանակակիրներ: Մրցանակներ հանձնվեցին տարբեր անվանակարգերում, իսկ ՙԵրիտասարդությունն է Հայաստանի Հանրապետության հույսը, հայության ապագան՚ թեմայով լրագրողական լավագույն հրապարակում անվանակարգում դափնեկրի կոչման արժանացավ ՙՍեւան՚ թերթը: Խմբագրության կողմից մրցույթի դատին էր ներկայացվել լրագրող Պ. Հայրապետյանի ՙԻ~նչ հրաշալի աղջիկ է Ագապին՚ ակնարկը, /28. 02. 2011թ., թիվ 2/: Այն պատմում է Մոսկվայում բնակվող սեւանցի աղջնակի` Ագապի Գեւորգյանի հաջողությունների մասին:  Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական և գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին: Նախագահը շնորհավորեց մրցանակի արժանացածներին և գնահատելի համարեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարևորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է և միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ Նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռևս դրա անհրաժեշտությունը կա: 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06