Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԿԿՈՒՏԱԿՎԻ 280 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔ

20.10.2011

  Այս տարի Գեղարքունիքի մարզում   կարտոֆիլի  ցանքատարածությունները կազմել են 14,500 հեկտար: Այս օրերին   գյուղացիական տնտեսությունները գրեթե ավարտին են հասցրել կարտոֆիլի բերքահավաքը և հիմնականում գոհ են ստացած  բերքից:  Մասնագետների հաշվարկով   կարտոֆիլի ցանքատարածություններում մեկ հեկտարից ստացվել է մոտ 20 տոննա բերք: Հատկապես բարձր բերքատվություն են ապահովել Վարդենիսի տարածաշրջանի ցանքատարածքները:  Այստեղ առանձին ֆերմերային տնտեսություններ  մեկ հեկտարից մինչև  35 տոննա կարտոֆիլի բերք են կուտակել:Նախորդ տարվա համեմատ այս տարի  շուրջ 1000-1200 հեկտար ավել կարտոֆիլ է ցանվել, որի արդյունքում նախորդ տարվա     233 հազար տոննայի փոխարեն այս տարի մարզում կկուտակվի   մինչև 280 հազար տոննա բերք:   Հավաքած բերքը  մարդիկ վաճառում են տեղում կամ տեղափոխում մայրաքաղաքի շուկաներ, փոխանակում այլ մթերքների կամ կենցաղային ապրանքների հետ:  Որոշ տնտեսություններ  էլ կարտոֆիլը  պահեստավորում  են հետագայում ավելի բարձր գնով վաճառելու մտադրությամբ: Գեղարքունիքի մարզպետի հավաստմամբ այս պահի դրությամբ իրացման հետ կապված որևէ խնդիր չկա:  Մարզում ընթացքի մեջ է  մոտ  1500 հեկտարի վրա ցանված  կաղամբից և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի  բերքահավաքը: Նախնական հաշվարկներով այս կուլտուրաներից ևս ակնկալվում է բարձր բերքատվություն: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48