Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԻՆԳ ԶՈՀ ԵՎ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

19.10.2011

 

 Անցած գիշերվա ընթացքում սոսկալի ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում, ինչի արդյունքում հինգ մարդ տեղում մահացել են, երեքը` տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասում` հոկտեմբերի 19-ի ժամը 00:20-ին պայմանագրային զինծառայող, Վարդենիս քաղաքի բնակիչ Մհեր Դավթի Զարոյանը իր վարած ՙՈՒԱԶ՚ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ  բախվել Ակունք գյուղի բնակիչ Մհեր Օհանյանի կողմից վարած ՙՎԱԶ-21-06՚ մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ` Ակունք գյուղի բնակիչ Ոսկան Բադալյանի կողմից վարած ՙԳԱԶ-24՚ մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ՙՈւազ՚ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մհեր Զարոյանը եւ ուղեւոր, զինծառայող Դավիթ Գասպարյանը, ինչպես նաեւ ՙՎԱԶ- 21-06՚ մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Ակունք գյուղի բնակիչ Սամվել Ենոքյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ՙՎԱԶ- 21-06՚ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մհեր Օհանյանը` ծնված 1979 թվականին, ուղեւորներ, Ակունք գյուղի բնակիչներ Արկադի եւ Արա Թադեւոսյան եղբայրները` ծնված 1986 եւ 1989 թվականներին, Կարեն Բադալյանը` ծնված 1966 թվականին եւ ՙՈւԱԶ՚ մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ, 1984 թվականին ծնված, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52