Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

14.10.2011

 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13,30-ի սահմաններում Գավառ քաղաքում տաքսու վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել Գավառ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Կամոյի Շահինյանը: Ինչպես տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը՝ երեխան հիվանդանոց  է տեղափոխվել գանգուղեղային  բաց տրավմա և գանգոսկրի բաց կոտրվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ: Տեղում կազմակերպվել է երեխայի առաջին Բժշկական օգնությունը, այնուհետև մայրաքաղաքից հրավիրվել է մանկական ռեանիմացիոն խումբ , որի միջոցով էլ Հովհաննես Շահինյանը տեղափոխվել է Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոն: Բժիշկների տեղեկացմամբ երեխայի վիճակը կայուն է: Դեպքի մասին տեղեկացած է Գավառի ոստիկանության բաժանմունքը:
 Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ    Հովհաննես Շահինյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի չափով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39