Տպել
Նորություններ
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
14.10.2011
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13,30-ի սահմաններում Գավառ քաղաքում տաքսու վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել Գավառ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Կամոյի Շահինյանը: Ինչպես տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային բաց տրավմա և գանգոսկրի բաց կոտրվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ: Տեղում կազմակերպվել է երեխայի առաջին Բժշկական օգնությունը, այնուհետև մայրաքաղաքից հրավիրվել է մանկական ռեանիմացիոն խումբ , որի միջոցով էլ Հովհաննես Շահինյանը տեղափոխվել է Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոն: Բժիշկների տեղեկացմամբ երեխայի վիճակը կայուն է: Դեպքի մասին տեղեկացած է Գավառի ոստիկանության բաժանմունքը:
Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Հովհաննես Շահինյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի չափով: