Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ՈՐԱԿՅԱԼ ՍՆՈՒՆԴ

14.10.2011

 

                    
Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային Պարենի Ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Լիաննա Խառատյանին, նույն ծրագրի սննդի մատակարար, ՌԴ սննդի ինստիտուտի փորձագետներին, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Գեղարքունիքի մարզպետի նախապես ներկայացրած առաջարկը, որը վերաբերում էր  դպրոցականներին որակյալ  սնունդ մատակարարելու գործընթացին: Ըստ այդ առաջարկի անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի   հացաթխման և ճաշի պատրաստման որակյալ ընթացքը, ինչը ըստ մարզի ղեկավարի հնարավոր է իրականացնել ոչ թե դպրոցներում եղած նվազագույն հնարավորությունների շրջանակներում այլև հացի փռերում և հասարակական սննդի օբյեկտներում: Ծրագրի պատասխանատուները համաձայնության արժանացրին մարզպետի առաջարկը և պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջարկը փորձնական նպատակով   կիրառել Սևանի տարածքի 7 դպրոցներում:  Դրական արդյունք արձանագրելու դեպքում այն կկիրառվի բոլոր դպրոցներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57