Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

10.10.2011

 

Սևանի  Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական  դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանը մեղադրվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ՙՙԴպրոցական սնունդ ծրագրիՙՙ շրջանակներում դպրոցի 1-4 դասարանների աշակերտներին տրամադրված պարենամթերքից ալյուրի որոշակի քանակություն վաճառելու մեջ: Դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր: Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է այդ խնդիրը:   Եթե իրավապահ մարմինները հիմնավորեն, որ  հավաքած նյութերում առկա փաստերը համապատասխանում  են իրականությանը, ապա  Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Իսկ մնացած խնդիրներով կզբաղվեն իրավապահ  մարմինները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06