Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ

08.10.2011

 

,,Ժողովուրդ,, օրաթերթը, գործադրելով իր բոլոր միջոցները և ստոր ձգտումները, փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը  Թթուջուր համայնքի  միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղում աշխատանքի նշանակելու համար  կաշառք է վերցրել մի թեկնածուից: Ոչնչով չհիմնավորելով փաստերը և կառչելով թեկնածուներից մեկի բամբասանքներին՝ թերթն ամեն կերպ փորձում է մրոտել ու վարկաբեկել ինչպես մարզի ղեկավարի անունն, այնպես էլ պետական կառավարման մարմնի հեղինակությունը: ,,Ժողովուրդՙՙ թերթը ոչ միայն չի ուզում հրապարակել մարզպետարանի կողմից հոկտեմբերի 7-ին ներկայացված պարզաբանումը, այլ նաև շարունակում է ,, հայելի ծախել կույրերի թաղումՙՙ և մազը գերան դարձնելու հնարք փնտրել: Թե իրականության հետ որքան աղերս ունի պատմության ուսուցչի թեկնածու Աննա Թորոսյանի պատմածը և ՙՙ ,,Ժողովրդի,, էլեկտրոնային ու տպագիր տարբերակների հրապարակած նյութերը՝ կապված Գեղարքունիքի մարզպետի կողմից 3000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու հետ՝ կպարզվի դատարանում:
 
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39