Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԺՈՂՈՎՈՒՐԴ ,,ԹԵՐԹԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է

08.10.2011

 

 
Տեղեկացնում ենք, որ,, Ժողովուրդ,, օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված ՙՙ ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրելՙՙ վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է և ոչնչով չի համապատասխանում իրականությանը: Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին մարզպետարանը որևէ տեղեկություն չունի, բացառությամբ այն փաստի, որ տնօրենի 22.08.2011 թվականի N220 գրությամբ Գեղարքունիքի մարզպետին տեղեկացվել է, որ ՙՙԹթուջրի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում առաջացել է պատմության ուսուցչի թափուր տեղ, 10 դասաժամՙՙ: Որից հետո դպրոցի տնօրենը որևէ տեղեկատվություն չի ներկայացրել մարզպետին կամ մարզպետին մրցույթի անցկացման մասին,  ինչպես նաև խախտել է ՀՀ ԿԳ նախարարի ՙՙ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգիՙՙ ոչ միայն 9-րդ կետը, այլև մրցութային հանձնաժողովում, կարգի 22-րդ կետի համաձայն,  լիազորված պետական մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար որևէ պաշտոնական գրություն չի ներկայացրել մարզպետարան: Գործընթացի թույլ վերահսկողության արդյունքում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Թիզյանի (ճամբարակի պատասխանատու) նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:    Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը իր անձի հանդեպ տարածած  զրպարտանքի համար պատրաստվում է դատի տալ ՙՙ Ժողովուրդՙՙ օրաթերթին:
 Ի հավելումն Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ,, Ժողովուրդ,, օրաթերթի հոկտեմբերի 7-ի էլեկտրոնային էջում տեղադրված ՙՙ ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրելՙՙ հրապարակման պատասխանի, մարզպետարանը պատասխանում է նաև թերթի տպագիր համարում ,,Մարզպետը կաշառք է վերցրելՙՙ հոդվածում տպագրված հետգրությանը, որում նշվում է, թե ,,Երեկ երեկոյան տեղեկացանք, որ մրցույթի մասնակից Արթուր Մխիթարյանին հանձնարարվել է լավ պատրաստվել այսօրվա քննությանը, որ ՙՙօրենքովՙՙ անցկացնեն:
Հայտնում ենք, որ հոկտեմբերի 7-ին Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցում մրցույթ չի կայացել,չէր էլ կարող կայանալ, քանի որ մրցույթի անցկացման համար չկա դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանի կողմից տրված հրամանը, , չկան իրավական ակտեր մրցութային հանձնաժողովի անվանական կազմի և թեստերը որևէ մեկի կողմից կազմելու մասին:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:24