Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

06.10.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց մանկավարժության ոլորտում աչքի ընկած 23 մանկավարժների: Շնորհավորելով նրանց Ուսուցչի տոնի առթիվ՝ մարզպետը նշեց, որ ուշադրության արժանացած եւ մարզի ղեկավարի պարգեւներին արժանացած մանկավարժները հիմնականում խորհրդային ժամանակների դպրոցի կենսափորձով անցած մարդիկ են, ովքեր տարիների իրենց վաստակով շարունակում են սերունդների կրթության եւ դաստիարակության վեհ գործը՝ այժմ իրենց ուսերին տանելով նաեւ կրթական բարեփոխումների ծանրությունն ու պատասխանատվությունը:
Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցները ներկայացնող ուսուցիչներ, Վաղաշենի եւ Ծաղկաշենի դպրոցների նախկին տնօրեններ Նապոլեոն Արշակյանը եւ Արմեն Ներսիսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբեն Ստեփանյանը, նույն վարչության մասնագետ Լյովա Հայրապետյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42