Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

06.10.2011

 Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև եղած համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հրավերով   Սեպտեմբերի 25-30-ը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եղավ  Գրենոբլ քաղաքում: Պատվիրակության կազմում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիլյա Շալունցը:   Հանդիպման նպատակն էր էլ ավելի խորացնել կողմերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը և համատեղ քննարկումների միջոցով կյանքի կոչել   նոր ծրագրեր: Այցի առաջին օրը  պատվիրակության կազմին  ընդունեց Իզերի Դեպարտամենտի գլխավոր խորհրդի  նախագահ  Անդրե Վալլինին: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահի  միջև կայացավ զրույց՝ համագործակցության ծրագրի շուրջ:    Գեղարքունիքի մարզպետը իր երախտագիտությունն հայտնեց Անդրե Վալլինինին՝   ֆրանսիական կողմի աջակցությամբ վերջին տարիների ընթացքում մարզի որոշ բուժհիմնարկներում իրականացվող և ընթացիկ  վերանոնոգումների, բուժսարքավորումների և տրանսպորտային միջոցների տրամադրաման,  տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերի  համար: Նվեր Պողոսյանը իր խոսքում միաժամանակ կարևորեց  մարզում  ֆրանսերեն լեզվի անվճար  ուսուցման և տարածման գործընթացը, որն իրականացնում է դեպարտամենտի կողմից ղեկավարվող ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ Հայաստան կազմակերպությունը:  Անդրե Վալլինին իր հերթին   կարևոր համարեց   համագործակցությունը, որն, ըստ նրա աստիճանաբար ընդլայնում է   երկու մարզերի ժողովուրդների  բարեկամություն: Զրույցի ընթացքում Վալինին պատրաստակամություն հայտնեց հաջորդ տարի  այցելել Հայաստան և անձամբ ծանոթանալ Գեղարքունիքի մարզին ու նրա  առանձնահատկություններին: Հրաժեշտից առաջ  երկու մարզերի ղեկավարները  իրենց երկիրը բնութագրող հուշանվերներ փոխանակեցին: Գրենոբլ քաղաքում  մարզի պատվիրակությանն ընդունեց նաև Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահի տեղակալ Քրիստին Քրիֆոն: Հանդիպմանը մասնակցում էին նաև Իզերի դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Օղուդ Բագերին, ապակենտրոնացված համագործակցության ծրագրի պատասխանատու Ամար Տյուն, այլ պատասխանատուներ:  Աշխատանքային ժողովի ընթացքում կողմերը  քննարկեցին ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Նվեր Պողոսյանի կողմից եղան առաջարկություններ՝ կապված տուրիզմի և  առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այցի ընթացքում   կողմերի միջև ձեռք բերվեց նաև   նոր համագործակցության պայմանավորվածություն: Հերթական քույրացումը տեղի կունենա Իզերի մարզի Սասնաժ և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքների միջև: Իսկ թե ինչ ոլորտներով կողմերը կհամագործակցեն, ցույց կտան առաջիկա ուսումնասիրությունները,  որին և կհաջորդի   համագործակցության հուշագրի ստորագրումը երկու քաղաքների միջև: Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի շենքում Գեղարքունիքի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ  ֆրանսիական ,, բժշկական օգնություն և զարգացում,, հասարակական և ,,Աֆրատ,,  տուրիստական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հսանդիպումների ավարտին  ապակենտրոնացված համագործակցության շուրջ  Իզերի մարզի լրատվամիջոցներին ասուլիս տվեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահի  տեղակալ Քրիստին Քրիֆոն:  Գեղարքունիքի մարզի պատվիրակությաունը Գրենոբլ քաղաքում մասնակցեց նաև  տեղի հայ համայնքի և դեպարտամենտի աջակցությամբ բացված ցուցահանդեսին, որը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին: Այստեղ ներկայացվող ցուցանմուշները բնութագրում էին անկախացած  Հայաստանի աստիճանական վերելքը:  Ավելացնելով ցուցահանդեսում առկա հավաքածուի թիվը, Նվեր Պողոսյանը նվիրեց Սամվել Հակոբյանի հեղինակած  Գեղարքունիքի մարզի հանրագիտարանը, որը բնութագրում է մարզի պատմամշակութային հուշարձանները, առանձնահատկությունները և գրավչությունները:   Սեպտեմբերի 29-ին Վիենի քաղաքապետի հրավերով մարզի  պատվիրակները հյուրընկալվեցին նաև Վիեն քաղաքում:   Ի նշան նորաստեղծ բարեկամության Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն Գեղարքունիքի մարզպետին շնորհեց Վիենի քաղաքապետարանի պատվո հուշամեդալ: Քաղաքապետարանի հուշերի մատյանում Նվեր Պողոսյանը գրառեց  իր տպավորությունները: Ժակ Ռիմիենի հրավերով Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները մասնակցեցին   Վիենի քաղաքապետարանի և տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հանդիսությանը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության  անկախության  հռչակման 20-ամյակին: Բացելով նիստը, Վիենի քաղաքապետը շնորհավորեց տեղի հայ համայնքին և ողջ հայ  ժողովրդին հոբելյանի առթիվ: Նա իր խոսքում կարևորեց հայ ժողովրդի դերն ու ավանդը Ֆրանսիայի Հանրապետության կյանքում և տնտեսության ու մշակույթի ոլորտներում: Իսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո  հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը մտել է զարգացման որակական նոր փուլ:  Իր ելույթում Նվեր Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, անցնելով դժվարին ճանապարհ, այսօր դարձել է զարգացած շատ երկրների համար հուսալի գործընկեր և հաջողությամբ համագործակցում է նրանց, այդ թվում և Ֆրանսիայի   Հանրապետության հետ: Դրա  վառ վկայությունը այս համագործակցությունն է, որը տարեցտարի ավելի է խորանում և ամրապնդվում, նշեց նա: Միջոցառման ավարտին Վիենի  ՙՙ Կոմիտասՙՙ հայկական համույթը ներկայացրեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ճանաչողական այցերով  Գեղարքունիքի պատվիրակությունը եղավ նաև Լիոն և Փարիզ քաղաքներում, հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:       

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59