Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

05.10.2011

Հարգելի մանկավարժներ

Ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ մեծն Մաշտոցով սկզբնավորված հայոց դպրությունը, անվարան քայլելով ժամանակների վայրիվերումների միջով, հասել է մեզ եւ այսօր էլ իր անխաթար, հաստատուն երթը շարունակում է ձեր նվիրական ջանքերի ու եռանդի շնորհիվ, որոնք անհատնում  են ցանկացած իրավիճակներում: Արագ փոփոխվող ու զարգացող մերօրյա աշխարհում առավել եւս բարձրացել է կրթության դերը, զարգացած ու գրագետ հասարակության ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը մեր երիտասարդ պետությունից  եւ գիտության ու կրթության ոլորտի պատասխանատուներից ու աշխատակիցներից պահանջում է նոր մոտեցումներ, ջանքեր, ավելի շատ սեր ու նվիրում: Գաղտնիք չէ, որ մեր պետության կողմից որդեգրած կրթական բարեփոխուների ծրագիրը իր հուսալի շարունակությունն է գտնում Ձեր մասնագիտական հմտությունների, տարիների վաստակի եւ փորձի, աշխատասիրության, հայրենասիրության եւ ջերմեռանդ նվիրումի շնորհիվ, նվիրում, որի վրա է խարսխվելու մեր հայրենիքի եւ հայ սերունդների ապագան: Իսկ Ձեր աշխատանքի մեծագույն փոխհատուցումը, բացի աշխատավարձն ու պարգեւները, հզոր ու զարգացած Հայաստանի վերակերտումն է ժամանակակից աշխարհում:
 Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր մանկավարժներին, նրանց, ովքեր, անկախ բոլոր դժվարություններից, Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում  շարունակում են մեր սերունդներին փոխանցել հայոց լեզուն, հայ եւ համաշխարհային մտքի գոհարները, գիտական նվաճումները, դաստիարակել ու ձեւավորել նոր մարդուն: Ցանկանում եմ բոլորիդ  խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն ու հաջողություն, ստեղծագործական ու աշխատանքային անսպառ եռանդ, սեր ու նվիրում:

 Լավագույն ցանկություններով՝        Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52