Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

04.10.2011

 

Հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 9 քաղաքացի: Սոցիալական իրավիճակից ելնելով մարզպետը   դրամական օգնություն տրամադրեց երկու քաղաքացու: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմած քաղաքացիները 3-ն էին: Նրանցից երկու քաղաքացու համար մարզպետի հանձնարարությամբ կպատրաստվի միջնորդագիր՝ մայրաքաղաքում աշխատանքի տեղավորվելու  նպատակով:   Քաղաքացիներից 1-ը դիմեց սեփականության իրավունքի ձեռքբերման,իսկ երեքը՝ դրամական օգնություն ստանալու խնդրով: Հաշվառված դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52