Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

23.09.2011

ԵՄ  Թվինինգ ծրագիրը    Սեպտեմբերի 23-24-ը Չկալովկա համայնքում անցկացրեց վերապատրաստման սեմինար՝,,Աջակցություն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը,,թեմայով : Սեմինարի նպատակն էր աջակցել 2011թվականի հոկտեմբեր ամսին հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական համատարած հաշվառում կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ, վերապատրասումը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառման ուղղությամբ: Սեմինարի կազմակերպիչները համոզված են, որ գյուղատնտեսական համատարած հաշվառման վիճակագրական արդյունքները կբարելավեն գյուղատնտեսական հատվածի հետագա զարացմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվական բազաները և գիտելիքները : Սեմինարին մասնակցում էին մարզային վիճակագրական գործակալությունների աշխատակիցները, կենտրոնական գրասենյակների ներկայացուցիչներ, Դանիայի և Շվեդիայի վիճակագրական ծառայությունների ու ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի փորձագետները: Սեմինարի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման սեմինարի անցկացումը Գեղարքունիքի մարզում, քանզի մարզը լինելով գյուղատնտեսական,   աշխատանքների արդյունքում վիճակագրական լուրջ տվյալների բազա կունենա:  Գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում հավաքագրվում են հողատարածքների, անասնաբուծության, սարքավորումների, մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարման և այլնի վերաբերյալ տվյալներ: ,,Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին,, ՀՀ օրենքը մշակվել է միջազգային փորձագետների հետ ունեցած համագործակցության արդյունքում: Ծրագրի պատասխանատուները համոզված են, որ ԵՄ Թվինինգ ծրագիրը նպատակաուղղված է հարմոնիզացնելու հայաստանյան մի շարք վիճակագրական ոլորտներ Եվրամիության ստանդարտների հետ:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52